Արտակարգ դեպք՝ Երևանում. մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն առջևի հատվածով հայտնվել է արհեստական լճակում. ժամանել են հատուկ փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տարածքում հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկ Նարեկ Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Սարգիս Դանիելյանը:
Այս պահին փրկարարները փորձում են ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն կամ էլ հատուկ տեխնիկա պետք է բերվի, հավանաբար՝ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան կարողանան դուրս բերել անվտանգ վայր:
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարրոդի ինքնությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։