211652_close_icon
views-count6227 դիտում article-date 22:50 28-06-2015

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, եւս այցելեց Բաղրամյան պողոտա

Բաղրամյան պողոտա է այցելել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նա փորձում է ծանոթանալ ստեղծված իրավիճակին: Մինչեւ այդ ոստիկանների եւ ցուցարարնեի միջեւ պատ կազմած քաղաքական գործիչները կոչ էին արել ՀՀԿ-ական պատգամավորներին միանալ իրենց հնարավորինս կանխելու բախումները: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր