211652_close_icon

Մտել ենք, երգչախմբի հատված գնացել. ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում

views-count3889 դիտում article-date 21:33 07-12-2025
Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներ Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը «Ազատությանը» պատմել են, թե ինչպես է այսօր իրենց հաջողվել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու երգչախմբի հատվածից բարձրաձայն հնչեցնել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անուններն ու աննկատ մնալ հսկող իրավապահներից։

Վարչապետի ներկայությամբ այսօր պատարագ է մատուցվել Յոթ Վերքում, զեղչվեցին Գարեգին Երկրորդ վեհափառի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: 

Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը, սակայն, պատարագի ընթացքում հնչեցրել են Վեհափառի ու կալանավորված արքեպիսկոպոսի անուններն ու դուրս չեն բերվել Յոթ Վերքից:

Նշենք, որ քաղաքացիներից մեկը կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո դուրս էր հրավիրվել եկեղեցուց:

Նմանատիպ նյութեր