211652_close_icon

Վիճաբանություն, ծեծկռտուք Երևանում հայտնի «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրիում,  հնչել են կրակոցներ․ բոլոր 11 մասնակիցները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են

views-count1849 դիտում article-date 20:05 06-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 30-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է  տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրիում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ըստ օպերատիվ տեղեկությունների հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բզունցի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արցախի պողոտայի թիվ 47 հասցեում գործող «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրի բակում, ապա շինության ներսում ազգությամբ հնդիկներ 21-ամյա Սագդև Սինգհը, 24-ամյա Լաֆպրիտ Սինգհը, 22-ամյա Ռահուլ Կումարը, 22-ամյա Պրադիպ Սինգհը և 21-ամյա Ընգրեջ Սինգհը վիճաբանել են հյուրանոց եկած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 22-ամյա Լաֆպրիտ Սինգհի, 24-ամյա Կոմալ Կումարի, 23-ամյա Ռահուլ Կումարի, 18-ամյա Ակաշ Սինգհի, 30-ամյա Բաջան Սինգհի և 20-ամյա Գուր Սահիբ Սինգհի հետ, որի ժամանակ խախտելով հասարակական կարգը, հյուրանոցի բնականոն աշխատանքը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ արհամարական վերաբերմունք իրենց ձեռքին եղած փայտերով, ապակյա տարրաներով, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Սագդև Սինգհը իր գոտկատեղից հանել է ատրճանակին նմանվող առարկա և այն բերել է մարտական վիճակի, սակայն նշված ատրճանակը վիճաբանության մասնակիցների կողմից վերցվել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում վիճաբանության մասնակիցները Արցախի պողոտայի թիվ 45 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակլվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր