21213 դիտում
13:22 27-06-2015
Մինչեւ 160.000 դոլար արժողության ինչ ավտոմեքենաներ է վարում Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ում է 2 ավտոմեքենա նվիրել, ում թոշակով է գնել առաջին մեքենան, երբ է ուզում տրոլեյբուս նստել, ինչպես է ընտրություններից առաջ վթարի ենթարկվել եւ ավելին
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար, ազատամարտիկ Աշոտ Աղաբաբյանը 7 տարի է, ինչ 2009 թվականի արտադրության Porsche Cayenne Turbo մանիշի ավտոմեքենա է վարում: Մաքսազերծման գնի հետ միասին այն 140 հազար ԱՄՆ դոլարով է ձեռք բերել: Ունի նաեւ 2007 թ-ի, Mercedes Civen Wagon, որի գինն էլ մաքսազերծման հետ միասին` 160 հազար դոլար է արժեցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աշոտ Աղաբաբյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ այս պահին ավտոմեքենաներն այդ երկուսն են եւ ինքը թաքցնելու ոչինչ չունի ու ժպիտով հիշեց, որ սովետական ժամանակներում Ռայկոմի քարտուղարները նույն կոստյումից 5 հատ էին գնում, որ ոչ ոք չիմանա,թե 5 հատ կոստյում ունեն:
Աշոտ Աղաբաբյանը պատմեց, որ իր առաջին ավտոմեքենան եղել է Ժիգուլի մակնիշի: Ուսանողական տարիներին գնել է իր մասնագիտական աշխատանքով եւ ոչ միայն:
«Բնականաբար, ծնողներս էլ օգնեցին եւ տատս էլ նաեւ իր 2 տարվա թոշակը տվեց ինձ: Արդյունքում մոտ 1800 ռուբլիով այդ Ժիգուլին առա»,- ասաց նա եւ ավելացրեց, որ գնալով էլ ավելի բարձր պաշտոններ է զբաղեցրել ու էլ ավելի լավ ավտոմեքենաներ վարել:
Հարցին, թե պատահե՞լ է, որ ինչ-որ մեկին ավտոմեքենա նվիրի, հիշեց, որ առաջին գործարարներից է եղել, ով երկու նոր «Նիվա» մակնիշի ավտոմեքենա նվիրել է բանակին:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե եղե՞լ է, որ իրեն մեքենա նվիրեն, օրինակ, ծննդյան տարեդարձին, պատասխանեց, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ 45-ամյակը Դիլիջանի «Горная Армения»-ում է նշել: Այդ օրը ԵԿՄ-ից 5 տղաների ծննդյան տարեդարձ է նշվել: Դրանից հետո էլ ծննդյան տարեդարձները Հայաստանում չի նշել, որ ավելորդ ճոխություններից ու նվերներից խուսափի:
Նաեւ հիշեց, որ հաճախ վթարային իրավիճակներից է փրկվել: «Պատերազմի ժամանակ եմ «Вилис»-ով շրջվել: Մեջքիս եւ կրծքավանդակիս ոսկորները կոտրվել էին: Խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ Գյումրիից գալուց վթարի ենթարկվեցի, ինչը պատահականություն էր»,-հիշեց ԱԺ պատգամավորը:
Իսկ ավտոմեքենան հիմնականում վարորդն է վարում, բայց ինքն էլ է հաճախ վարում: Իսկ, երբ ՃՈ-ն կանգնեցնում է, ճանաչում են, հարգում են, բայց եթե խախտում է արած լինում, պատրաստակամորեն վճարում է տուգանքները:
Ավտոմեքենայի մեջ լսում է հայկական երաժշտություն: Վերջերս էկվադորական երաժշտություն է լսում, որը իսպանականի մոտիվներով ՝: Իսկ ամենասիրելի երգը «Պատիվ ունեմ» երգն է:
Բայց ասում է, որ այսքան արագաչափեր, տեսախցիկներ մեր երկրին վայել է:
«Կարծես ամեն քայլափոխի մարդուն հետեւեն: Սա հային վայել չի: Հիմա օրենքներն այնքան են խստացվել, որ մարդ ցանկանում է տրամվայով ման գալ, բայց էլ տրամվայ չունենք»,- նկատեց Աշոտ Աղաբաբյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է մաղթել Ա. Աղաբաբյանին անփորձանք երթեւեկություն ու էլ ավելի ճոխ, թանկարժեք ավտոմեքենաներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավորը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տված [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/24/57552/]հարցազրույցում [/url] անդրադարձել էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններին՝ առաջարկելով 10 օրով հրաժարվել էլեկտրաէներգիայից՝ այդկերպ հարվածելով Բիբինի գրպանին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան