Գաղտնալսման սկանդալի հետ կապված՝ Ֆրանսիայի ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ-ի դեսպանը
Ֆրանսիայի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանը: Պատճառը ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելու հետ կապված տեղեկությունն է, որը ստացել է Ֆրանսիայի ղեկավարությունը:
Դեսպանին ԱԳն հրավիրելու որոշումը կայացվել է Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը գումարել է այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Այսօր օրվա երկրորդ կեսին Օրսեում դեսպանին կսպասի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը»,-հաղորդել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը: