211652_close_icon
views-count6101 դիտում article-date 23:57 14-06-2019

Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան

Ոչ թե գաղտնալսման բովանդակությունից, այլ փաստից է ամաչում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, նա ասել է [url=https://www.shantnews.am/news/view/401058.html]«Շանթ» հեռուստաընկերությանը [/url]տված հարցազրույցում: «Շատ ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ, եւ ուզում եմ ասել, որ ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում եւ ամաչում եմ գաղտնալսման փաստից։ Բայց եթե օբյեկտիվ եւ սթափ նայենք այդ ամենին, տեխնիկայի զարգացման պարագայում նման դեպքերը բացառել ուղղակի անհնարին է։ Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած վերջացրած մյուսներով՝ նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, եւ մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերն այլեւս բացառենք»,- ասել է Արթուր Վանեցյանը։ Իսկ գործի մանրամասներին, ասել է, տեղյակ չէ, քանի որ այն նաեւ իրեն է վերաբերում, եւ փորձում է զերծ մնալ գործի դետալներին տեղեկանալուց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր