Ավստրիայում Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու երկրորդ փորձը կձեռնարկեն
Ավստրիայի ««Հայրենիք և շրջակա միջավայր» Քաղաքացիական նախաձեռնություն» քաղաքական կազմակերպությունը կձեռնարկի երկիրը Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու երկրորդ փորձը:
Ընդ որում` կազմակերպության ակտիվիստները չեն թաքցնում իրենց համակրանքը Ռուսաստանի հանդեպ և կողմ են արտահայտվում Ղրիմի միացմանը:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, 2011-ին համազգային հանրաքվե անցկացնելու նրանց նախաձեռնությունը ձախողվեց «տեխնիկական սխալների» պատճառով: Այժմ Ավստրիայի ԱԳՆ-ը թույլ է տվել ակտիվիստներին անել երկրորդ փորձը:
Մեկ շաբաթվա ընթացքում` հունիսի 24-ից հուլիսի 1–ը նրանք պետք է իրենց նախաձեռնությամբ հավաքեն ընտրողների առնվազն 100 հազար ստորագրություն: