211652_close_icon
views-count6774 դիտում article-date 10:04 23-06-2015

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով. aravot.am

Ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց հավաքված են մի խումբ ակտիվիստներ, գրում է [url=http://www.aravot.am/2015/06/23/584798/]aravot.am[/url]-ը: Քիչ առաջ բաժնից դուրս եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ 13 ակտիվիստ կա բաժնում, որոնցից տեսել է միայն 10-ին: Նրանց թվում է նաեւ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բերման ենթարկվածների հստակ թիվ իրեն չեն տրամադրում: Հնարավոր է, որ թիվը լինի 50-100: Նա հավելեց, որ տեղյակ չէ, թե նրանք ոստիկանության որ բաժիններում են բերման ենթարկվել: Նա հավանական է համարում, որ ակտիվիստներին տարած լինեն նաեւ Երեւանին մոտ վայրեր, օրինակ` Աշտարակ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով: Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2015/06/23/584798/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր