Մոսկվայում մի տղամարդուց 12 միլիոն ռուբլի են գողացել
                        Մոսկվայի կենտրոնում մի վարորդից գողացել են 12 միլիոն ռուբլի: 26-ամյա տղամարդու կայանված Nissan Tiida-ին մոտեցած չարագործը կոտրել է կողային ապակին, հափշտակել պայուսակը եւ Lexus-ով փախել դեպքի վայրից: 
Տուժածը նաեւ հայտնել է, որ պայուսակում եղել են անձնական փաստաթղթեր: Հարուցվել է քրեական գործ, գողերը որոնվում են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

