Մոսկվայում փոխանակման կետից գողացել են 20 միլիոն ռուբլի
Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող փոխանակման կետերից մեկում մի ձեռներեցից գողացել են 20 միլիոն ռուբլի: Պարզվել է, որ փոխանակման կետի գործունեությունը կեղծ և անօրինական է եղել, իսկ նրա
«աշխատակիցն» օգտվել է դրանից:
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանությունից:
Փոխանակման կետում տեղակայված դրամարկղից անհայտ անձը ձեռներեցից փոխանակման համար 300.000 դոլար է վերցրել և անհետացել է դեպքի վայրից: Հարուցվել է քրեական գործ: