Ժաննա Ֆրիսկեի ամուսինը կոտրել է լռությունը. տեսանյութ
Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովը, ով երգչուհու մահից հետո չէր պատասխանում ոչ մի հեռախոսազանգի և նույնիսկ ներկա չէր գտնվել «Կրոկուս Սիթի Հոլում» Ժաննայի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը, բացառիկ հարցազրույց է տվել բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում և պատասխանել իրեն ուղղված բազմաթիվ մեղադրանքներին և այն հարցին, թե ինչու ինքը ներկա չի գտնվել հրաժեշտի արարողությանը:
Նա պատասխանել է, որ հրաժեշտի արարողությունը Ժաննայի բազմաթիվ երկրպագուների համար էր, որպեսզի նրանք կարողանային հրաժեշտ տալ սիրելի երգչուհուն, իսկ այսօր ինքը ներկա կգտնվի նրա հուղարկավորությանը:
Շեպելյովը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը Ժաննայի մահից 2 օր առաջ հեռացել է նրանից: