20772 դիտում
22:04 17-06-2015
Նոր մանրամասներ՝ Թբիլիսյան խճուղու խոշոր ավտովթարից. պարզվել են Mercedes-ը մեջտեղից կիսած վարորդի և կլինիկայի վիրավոր տնօրենի տվյալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 40-ամյա Արմեն Ասլանյանը, իսկ ուղևորը եղել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Ախալքալաք քաղաքի բնակիչ, 36-ամյա Սուրեն Հունանյանը: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Հունանյանն աշխատում է «Ռոյալ Դենթ» կլինիկայի տնօրեն:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/10/55898/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VՏ 992 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ առաջ ընթացել:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու վթարի հարևանությամբ գործող «Ավտո էկոնոմ գազ» ընկերության աշխատակիցները, ովքեր վիրավորներից մեկին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել էին հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս էր բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հարվածի արդյունքում Mercedes-ը մեջտեղից կիսվել էր, իսկ էլեկտրասյունը՝ ամբողջովին վնասվել:
Իսկ ավելի ուշ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր տեղի ունեցած ավտովթարի բացառիկ տեսանյութը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+