74796 դիտում
18:30 10-07-2017
Նոր մանրամասներ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է УАЗ-ի մահացած վարորդի և Toyota Camry-ի վարորդի ու վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկամիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած УАЗ-ի վարորդի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդի և մյուս վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը УАЗ-ի վարոդ, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Գուրգեն Հարությունյանն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներ, 23-ամյա Սիփան Եղոյանը, 23-ամյա Գևորգ Վարդանյանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Toyota Camry ավտոմեքենան վարել է Ս. Եղոյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/08/1072046/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել էին Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով УАЗ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել էր: Այն դարձի էին բերել քաղաքացիները, որից հետո պարզվել էր, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանտար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյսանի գլխավորությամբ:
Օպերատիվ էին գործել Չարենցավանի բժիշկները, ովքեր նախ տեղում պրոֆեսիոնալ ձևով առաջին օգնությունն էին ցուցաբերել վիրավորներին, որից հետո տեղափոխել հիվանդանոց:
Վթարի հետևանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Չարենացավանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը Չարենացավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21823 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ