211652_close_icon

Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

views-count2350 դիտում article-date 14:45 17-06-2021

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր