211652_close_icon
views-count54815 դիտում article-date 20:29 15-11-2015

Երևանում 23-ամյա վարորդը Mercedes-ով ոստիկանության վարչական շենքի դիմաց կասկադյորական վթարի հեղինակ. Mercedes-ից մնացել է M տառը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Դավիթ Բախշյանի վարած առանց համարանիշների Mercedes մակնիշի և 57-ամյա Սամվել Բաղդասարյանի վարած թիվ 30 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1766 S համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեքենան վարել է մեծ արագությամբ, ստեղծել վթարային իրավիճակ և չկարողանալով կառավարել այն հարվածել է Газель-ին, թեպետ դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սակայն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցներից նման ահազանգ այս պահին չկա: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր