211652_close_icon
views-count11931 դիտում article-date 21:34 20-09-2016

2006 թվականին Հնդկաստանում սպանվեց Ուսամա բեն Լադեն անունով փիղը, որը սպանել էր 27 մարդ

Փիղն իր անունը ստացել է հայտնի ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի պատվին։ Փիղը արու էր, 3 մ հասակով։ 2 տարի ահաբեկել է Հնդկաստանի Ասսամ նահանգի բնակչությանը։ Ավերել է ավելի քան 100 տուն, ոչնչացրել գյուղացիական դաշտեր, սպանել տեղի բնակչությանը։ Փիղը, դատելով այս ամենից, խելացի էր և նրան հաջողվում էր փախչել, արագ և փոխում էր գտնվելու վայրը և որսորդներին հետք չէր թողնում։ Նա չէր վախենում փամփուշտներից և ծուղակներից։ Նրա չարագործությունների ծավալն այնքան մեծ չափերի հասավ, որ տեղի բնակիչները ստիպված էին զինվորական ջոկատ և ոստիկանական ստորաբաժանում ուղարկել կատաղած փղին ոչնչացնելու համար։ Բացի այդ գործողությանը ներգրավված էին նաև փորձառու անտառապահները։ 2006 թվականի դեկտեմբերի 18-ին մի փիղ, որը հավանաբար Ուսամա բեն Լադենն էր, գնդակահարվեց։ Միանշանակ կարծիք չկա, թե արդյոք դա նույն ահաբեկող փիղն էր, թե ոչ։ Այդուհանդերձ, փղերի կողմից կատարված նոր սպանությունների մասին տեղեկություններ այլևս չեն ստացվել։ Փղերի հարձակումը մարդկանց վրա հազվադեպ երևույթ չէ։ 2001-2006 թվականներին Հնդկաստանի Ասսամ նահանգում փղերը սպանել են ավելի քան 250 մարդ։ Փղերն ամուսնական շրջանում երբեմն սկսում են ավերել այն ամենն, ինչ ընկնում է նրանց աչքին։ Բացի այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փղերը սիրում են գարեջուր խմել։ Որոշ փղեր քանդում են մարդկանց տները, գտնում այնտեղ տնական գարեջրի պաշար և խմելով այն՝ խելագարվում։

Նմանատիպ նյութեր