10559 դիտում
13:52 13-06-2015
Գողություն Լոռու մարզում. ժողովրդական արտիստի բնակարանից գողացել են նրա ոսկյա մեդալներն ու կոչման պատվավոր մեդալը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Սոխումի փողոցի բնակիչ, 77-ամյա Հակոբ Ազիզյանը և հայտնել, որ հունիսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան 2-րդ հարկի պատշգամբի դուռը բացելու միջոցով մտել են տուն և կատարել գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները բնակարանից գողացել են ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հ. Ազիզյանին պարգևատրած 3 հատ ոսկյա մեդալը, 1 հատ Ֆ. Նանսենի անվան ոսկյա մեդալը, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստի կոչման ոսկյա մեդալը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ազիզյանը Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական մարմինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ստահակին կամ ստահակներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1547 դիտում
15:51 17-06-2022
Նախարարը պարզաբանել է ժողովրդական արտիստի և վաստակավոր արտիստի կոչումները վերացնելու մտադրությունը․ NEWS.am
3882 դիտում
21:43 05-11-2018
Նախագահը ստորագրել է Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին հրամանագիրը
842 դիտում
15:51 27-11-2014
ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափ է սահմանվել 40 հազար դրամը