1601 դիտում
15:51 17-06-2022
Նախարարը պարզաբանել է ժողովրդական արտիստի և վաստակավոր արտիստի կոչումները վերացնելու մտադրությունը․ NEWS.am
Հայաստանում մտադիր են վերացնել «ժողովրդական արտիստ» եւ «վաստակավոր արտիստ» կոչումները, սակայն պահպանել «Մշակույթի վաստակավոր գործիչ» եւ «արվեստի վաստակավոր գործիչ» կոչումները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս ցանկությունը բացատրեց կոչումների չափորոշիչների հստակ ըմբռնման բացակայությամբ։ Գրում է NEWS.am-ը։
«Մշակույթի ոլորտի գործիչների մեջ եւս հստակություն չկա, ուստի նախարարության կողմից նման կոչումների շնորհումը չափազանց մեծ դասակարգում է առաջացնում»,- ասաց պաշտոնյան։
«Իսկ մշակույթի վաստակավոր գործիչ» եւ «արվեստի վաստակավոր գործիչ» կոչումների պահպանումը, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ «դրանք տարբեր բաներ են»։
«Կարծում եմ, որ մշակույթի գործիչների գործունեության գնահատականը պետք է արտացոլվի տարբեր մրցույթներում, փառատոներում, համերգներում մրցանակներ ստանալով։ Եթե նախարարությունը արվեստագետին որպես ժողովրդական արտիստ է սահմանում, ապա ստացվում է, որ մնացածը ժողովրդական չե՞ն։ Դա խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունն է։ Գուցե դրանում կան դրական տարրեր, բայց դա ավելի շատ շփոթություն է առաջացնում: Իրական գնահատականը տալիս է ժողովուրդը»,- եզրափակեց Դումանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
7425 դիտում
13:41 23-09-2015
Արմենչիկն արձագանքել է վաստակավոր արտիստի կոչման արժանանալու շուրջ հնչած քննադատություններին
5967 դիտում
08:09 26-09-2015
Ինչպես է հաջողվել Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում ստանալ. «Ժողովուրդ»
55339 դիտում
17:53 22-04-2018
Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից
Այս բաժնից
358 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
487 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
922 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը