848 դիտում
15:51 27-11-2014
ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափ է սահմանվել 40 հազար դրամը
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից): ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափը, ինչպես և նախկինում, սահմանվել է 40 հազար դրամ:
Պատվովճար է նշանակվել և վճարվում է թե՛ գործող օրենքով, թե՛ մինչ այդ գործող իրավական ակտերով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ ժողովրդական արտիստ և ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:
Պատվովճար նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր տարածքային բաժինների միջոցով, այդ թվում՝ ՀՀ տարածքից դուրս: Պատվովճարը նշանակվում, պատվովճարի գործը վարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով, վճարվում կանխիկ և անկանխիկ եղանակով՝ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձի դիմումի հիման վրա, այդ թվում՝ լիազորագրով: Օտարերկրյա պետությունում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճար նշանակելու համար կարող է դիմում ներկայացնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի անցած ուղու արժևորման և դրանց գործունեության համար բոլոր պայմանների ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է նվագախմբին և քառյակին շնորհել «ազգային» կարգավիճակ:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:
Նմանատիպ նյութեր
10562 դիտում
13:52 13-06-2015
Գողություն Լոռու մարզում. ժողովրդական արտիստի բնակարանից գողացել են նրա ոսկյա մեդալներն ու կոչման պատվավոր մեդալը
2333 դիտում
11:56 28-11-2020
Սոթքի հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ ինչ խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2926 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
871 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
712 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը