Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա աննախադեպ մրցաշար, որին կմասնակցեն հաշմանդամություն ունեցող անձինք. ֆոտոշարք
JKA Armenia- Ճապոնական կարատեի ասոցիացիայի , ՀՀ ՏԿԱԻ նախարարության և «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակում հունիսի 13 –ին , ժամը 12:00-ին «Դինամո » մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի Ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը,որին կմասնակցեն ավելի քան 300 մարզիկներ` Հայաստանի տարբեր մարզերից:
Մրցաշարը կմեկնարկի ՀՀ ՏԿԱԻ նախարար, «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն ,JKA Armenia-ի նախագահ Շահեն Պետրոսյանի և առաջնության պատասխանատու` սև գոտի 4-րդ դան Սևակ Հակոբյանի մամլո ասուլիսով: