211652_close_icon
views-count11303 դիտում article-date 14:21 13-06-2015

Առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մրցաշար՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

JKA Armenia- Ճապոնական կարատեի ասոցիացիայի, ՀՀ ՏԿԱԻ նախարարության և «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակում այսօր՝ հունիսի 13-ին. «Դինամո» մարզասրահում տեղի ունեցավ Հայաստանի Ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը: Հաշմանդամություն ունեցող մասնակիցները ելույթներ ունեցան կատա և կումիտե մրցաձևերում: «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը մեկնարկել է 3 ամիս առաջ։ Նախագծին մասնակցում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր հնարավորություն են ստացել զբաղվել մարտարվեստով, տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների: «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծում ներգրավված են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցները։ Նախագծի շրջանակում ՏԿԱԻ նախարարության աջակցությամբ JKA Armenia ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը և նախագծի մասնակից, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Սևակ Մխիթարյանը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցել են միջազգային սեմինարի՝ նվիրված հաշմանդամների կողմից կարատեի մարտարվեստին տիրապետելու խնդրին: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ մրցաշարից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+

Նմանատիպ նյութեր