Ավտովթար Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Volkswagen Golf-ով մասամբ հայտնվել է Մարմարիկ գետում. ավտոմեքենան դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , օպերատիվորեն ժամանել են Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Խ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Մարմարիկ գետում:
Օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է բժիշկների օգնությունից:
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։