Կառավարությունը արտահերթի համար 4 օր է նախատեսել. մի շարք նախագծեր թեժ քննարկումների առարկա են դառնալու. ՀԺ
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հունիսի15-ին նախատեսած Աժ արտահերթ նիստում մի շարք պայթյունավտանգ և ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչներն են ասում՝ կեղտոտ նախագծեր է ուղարկելու Ազգային ժողով:
Ավելին կառավարությունը կանխատեսել է, որ այդ նախագծերը թեժ քննարկումների առարկա են դառնալու, և արտահերթի համար 4 օր է նախատեսել: Դրանք վերաբերում են հարկային օրենսդրությանը: Մեր տեղեկություններով, չնայած հարկերի դրույքաչափերի փոփոխության չի նախատեսվում, սակայն գործնականում առաջարկվում է տնտեսվարողների վրա հարկային բեռի ավելացում, ինչը շատ դեպքերում կհանգեցնի սննկացումների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։