211652_close_icon
views-count1099 դիտում article-date 22:50 03-07-2023

Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր

Արցախի կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։

«Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը:

Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով:

Մթերված ցորենի դիմաց գումարը կփոխանցվի շահառուին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ցորենի մթերումն իրականացնում է՝ մեկ կիլոգրամի արժեքը հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորության հաշվանցման դիմաց 230 դրամով, գումարի դիմաց՝ 195 դրամով:

Մթերվող ցորենի առավելագույն խոնավությունը պետք է լինի 13 տոկոս, իսկ առավելագույն աղտոտվածությունը՝ 3 տոկոս»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր