211652_close_icon
views-count8948 դիտում article-date 08:41 30-01-2021

Նիկոլը ո՞նց է գնալու արտահերթի, վախվորած կողքերը նայելով, 5000 թիկնապահով պետք է գնա՞ քարոզարշավի. Շարմազանով. «Փաստինֆո»

Իշխանության բոլոր քայլերը անհեթեթություն են, Նիկոլը վախենում է, որ հրաժարական տալու դեպքում իր թիմը իր վրայից կփախչի: [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/29/63txdwich/1138484]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ որով խորհրդարանը կարող է գնալ ինքնալուծարման: Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է արտահերթ ընտրությունների գնա՝ թող հրաժարական տա, երկու շաբաթում կամ կընտրեն վարչապետ, կամ չեն ընտրի: «Նիկոլը և իր թիմը դատապարտված են, կարող է մեկ կամ հինգ ամիս ավել ղեկավարեն, բայց այս մարդկանց ճակատին գրված է՝ դավաճան, պարտված, հողատու: Մի մարդ, եթե ամոթ ունենար, Եռաբլուր կմտնե՞ր, եթե ինքը դրա պատճառն է»,-ասաց Շարմազանովը: Վերջինս համոզված է՝ արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ է, այսօր պետք է լինի մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել. «Այս մարդու ղեկավարման ամեն օրը կործանում է մեր երկիրը, մնացածը կեղծ օրակարգեր են, չպետք է շարժվենք կեղծ օրակարգերով»,-հավելեց զրուցակիցը: Հարցին, թե հնարավոր է ՀՀԿ-ի օրակարգը փոխվի և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ ՀՀԿ-ն դեկտեմբերի վերջին գործադիր մարմնի նիստ է արել և հայտարարություն տարածել, ըստ որի բացի հրաժարականի օրակարգից, որևէ ձևաչափով չի պատրաստվում գործակցել կամ այլ հարց քննարկել այս իշխանության հետ, իսկ դրանից հետո կուսակցությունը որևէ նիստ չի արել: «Արտահերթ ընտրությունները Նիկոլի հերթական բլեֆն է: Ենթադրենք՝ եղավ արտահերթ ընտրություններ, Նիկոլը ո՞նց է գնալու արտահերթի, ինքը վախվորած, յոթ անգամ կողքերը նայելով գնալու՞ է արտահերթի, 5000 թիկնապահով պետք է գնա՞ քարոզարշավի: Երեկ բանակի օրը չենք նշել, եւ դա իր պատճառով է։ Հիմա պետք է հարցնենք Փաշինյանին ՝անցած տարի մայիսի 9-ին Շուշիում ես պարել, այս տարի որտե՞ղ ես պարելու մայիսի 9-ին, կարող է ՞ Ստամբուլում»,-ասաց Շարմազանովը: Մեր այն դիտարկմանը, որ հրաժարականի պահանջով շարժումը մարել է, արդյոք Հայրենիքի փրկության շարժումը ձախողել է իր պայքարը՝ զրուցակիցը ընդգծեց՝ ձախողել է Նիկոլ Փաշինյանը, որ վախեցած է ամեն տեղ գնում: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ինքը մասնակցելու է արտահերթ ընտրություններին և հաղթելու է, Շարմազանովն արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանը Արցախի հերոս է, իր կարծիքը հստակ ասել է: Այսօր մենք բոլորս պետք է համախմբվենք ոչ թե կեղծ օրակարգերի, այլ թիվ մեկ օրակարգի շուրջ՝ Նիկոլին հեռացնելու: Այն ուժերը, ովքեր շահագրգռված են Հայաստանի հզորացմամբ պետք է հեռացնեն Նիկոլին, որովհետև ամեն օր նրա իշխանության մնալը թուլացնում է մեր երկիրը: Ինքը ինչ ասել է, հակառակն է եղել: Ասել է՝ սեր, համերաշխություն, բերել է ատելություն, ասել է միասնություն, բերել է քրեական գործեր և ձերբակալություններ, ասել է հաղթելու ենք, բերել է՝ պարտություն, կապիտուլյացիա,ասել է գնում եմ գերիներ բերեմ, գնացել է Սյունիքով ճանապարհ է տվել: Ինչ-որ մեկը հավատու՞մ է, որ ընտրություններով պետք է իշխանություն փոխվի, ոնց որ ռեսուրս օգտագործելով մտավ Եռաբլուր, այդպես էլ գնալու է կեղծիքների»,-ասել է ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ընտրությունը հանգեցնելու է քաղաքացիական բախումների. «Նիկոլը դրան է տանելու: Փաշինյանը վախենում է, որ իր խմբակցությունը իրեն չի ընտրի»,-ասաց գործիչը՝ վստահեցնելով, որ Փրկության շարժման պայքարի արդյունքն է, որ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին: «Իրենք քաղաքականությունից, հայրենասիրությունից այնքան հեռու են, որ գիտեն, թե սա քաղաքական պայքար է: Ենթադրենք՝ ընտրություն եղավ, իրենք էլ հրաշքով հաղթեցին, ամեն ինչ ավարտվելո՞ւ է, ամեն ինչ նոր է սկսվում տղաներ և աղջիկներ: Այս հողում դավաճանությունը չի կարող ներվել»,-ասաց Շարմազանովը. Վերջինս հիշեցրեց, որ երբ 2016 թ-ն 400 հեկտար էինք կորցրել՝ շատ գործիչներ ասում էին գնանք՝ հետ բերենք Լելե Թեփեն. «Բա հիմա ուր եք: Գնացե՛ք Շուշին հետ բերեք, Հադրութը հետ բերեք: Գնացեք Փաշինյանին ասեք՝ որ բանակը վերածել էիր Էրատո ջոկատի, ո՞վ պետք է պատասխան տա, 4 հատ ՍՈՒ-երը, որ առել էիր, վերջը օդ բարձրացա՞ն, թե՝ չէ, որ 5000 երեխու նահատակեցիր, ինչ է՝ քեզ չասեն դավաճան, ո՞վ պետք է պատասխան տա: Այսօր, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, Ալիևն ու Էրդողանը թույլ չեն տալիս: Փաշինյանը նվեր է Էրդողանի և Ալիևի համար»,-մեզ հետ զրույցում ասաց Շարմազանովը: Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե նախկինում երբեք այսքան թվով գերիներ չեն վերադարձել՝ ՀՀԿ խոսնակն ասաց՝ «Նախկինում երբեք այդքան գերիներ չեն էլ եղել, նախկինում այդքան հայրենիք չենք կորցրել»:

Նմանատիպ նյութեր