Միջուկային գործարքը չի լավացնի Իրանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունները. Պետդեպ
Իրանի և Արևմուտքի միջև միջուկային գործարքի իրագործումը կբարելավի այլ երկրների և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները, սակայն ոչ Իրանի և ԱՄՆ-ի, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ալան Էյրը:
Նրա խոսքով՝ նույնիսկ պատժամիջոցների չեղարկումից հետո Թեհրանի և Վաշինգտոնի տնտեական կապերը դժվար թե լավանան, քանի որ ԱՄՆ-ի առաջնային, ոչ միջուկային պատժամիջոցները կմնան:
Պատասխանելով հարցին, թե ամերիկյան ընկերություններին կթույլատրվի՞ մուտք գործել իրանական շուկա, Էյրը պատասխանել է, որ ամերիկյան էներգետիկ ընկերությունների մեծ մասը կարող է մտնել իրանական գազի և նավթի շուկաներ: