211652_close_icon

Մահացել է խորհրդային տարիներին հայտնի էքստրասենս Ջունան

views-count3052 դիտում article-date 00:08 09-06-2015
Մոսկվայում 65 տարեկանում մահացել է հեքիմ, էքստրասենս, պոետ, նկարչուհի Ջունա Դավիթաշվիլին։ Այս մասին հայտնել է դերասան Ստանիսլավ Սադալսկին` իր ֆեյսբուքյան էջում: Ջունան խորհրդային աստղագուշակ էր և միակ գրանցված էքստրասենսը` Խորհրդային Միությունում: Հայտնի է, որ տարբեր տարիների նրա հաճախորդներն են եղել խորհրդային գործիչներ Լեոնիդ Բրեժնևը, Իլյա Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն, նկարիչ Իլյա Գլազունովը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն ու Մարչելլո Մաստրոյանին, ինչպես նաև կինոռեժիսորներ Անդրեյ Տարկովսկին ու Ֆեդերիկո Ֆելլինին: Ինչպես նշում են Ջունայի մտերիմները, նա այդպես էլ չկարողացավ ուշքի գալ միակ որդու մահվանից հետո, ով ավտովթարի զոհ էր դարձել: 26-ամյա Վախթանգը մահացել է 2001 թվականին: Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը հայտնել է, որ հուղարկավորության արարողությունը նա կվերցնի իր վրա:

Նմանատիպ նյութեր