Բացառիկ կադրեր, որոնք արգելված էին խորհրդային տարիներին. ֆոտոշարք
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին՝ 1941-1945թթ, արևելյան ճակատում աշխատում էին բազմաթիվ արտասահմանյան լրագրողներ:
Նրանք մեծ նվիրվածությամբ էին կատարում իրենց պարտականությունները՝ դիմելով ռիսկի, վտանգելով սեփական կյանքը և գիտակցելով, որ կարող էին այլևս տուն չվերադառնալ:
Պատերազմի տարիներին լրագրողները և հատկապես ֆոտոլրագրողները կարողանում էին հայտնվել իրադարձություններրի կենտրոնում, իսկ դուրս գալով այնտեղից՝ բերում արժեքավոր և բացառիկ կադրեր, որոնք հետագայում տեղեկատվության և գիտելիքների աղբյուր էին ծառայում՝ պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին:
Ներկայացնում ենք նման կադրերի հավաքածուն, որոնք Խորհրդային Միությունում չէին թույլատրում տարածել:
Գլխավոր նկարում՝ 15-ամյա գերմանացի զինվորն արտասվում է՝ լսելով Գերմանիայի պարտության մասին լուրը: