6143 դիտում
17:00 07-06-2015
Ցմահ դատապարտյալի միակ հույսը հանրապետության նախագահն է
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ է կրկին դիմում ցմահ դատապարտված բանտարկյալ Ստեփան Արտյուշայի Գրիգորյանը:
Պարոն նախագահ, առաջացել են խնդիրներ, որոնց պատասխանը միմիայն Դուք կարող եք տալ:
Փորձեցի հարցերիս պատասխանները գտնել Ձեր ներքին օղակներում, բայց, ավաղ, բոլորը միաձայն մի լուծում են մատնացույց անում՝ դիմել Բաղրամյան 26, այսինքն՝ Ձեզ:
Բոլոր այն պատկան մարմինները, որոնց դիմում եմ, իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակներում որևէ խնդիր լուծելու համար՝ որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց, վկայակոչում են Ձեզ՝ ասելով, թե իբր այդ հարցերի լուծման համար միմիայն Ձեր համաձայնությունն ու թույլատվությունն է անհրաժեշտ:
Ներկա պահին սա մասնավորապես վերաբերում է իմ վաղաժամկետ ազատման հարցին:
Պարոն նախագահ, արդեն 20 տարի է , ինչ գտնվում եմ այս դժոխքում: Գործող օրենքով արդեն վաղաժամկետ ազատման իրավունք ունեմ, չունեմ չարամիտ խախտումներ և վերջիվերջո կյանքից ոչ ոքի չեմ զրկել: Նախկինում և ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության բոլոր օղակներում ինձ ճանաչող բազմաթիվ աշխատակիցների կողմից բնութագրվում եմ որպես Մարդ: 29.05.2015թ-ին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի «անկախ» հանձնաժողովը մեկ տարով հետաձգեց վաղաժամկետ ազատմանս հարցը՝ մեկնաբանելով, թե վաղաժամկետ ազատման նոր օրենքի նախագիծը գտնվում է կառավարությունում և գործող օրենքը ուժ չունի, բայց իրավաբանական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը գործում է գործող օրենքը, որին ևս մեկ անգամ ծանոթացրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների վարչության պետի տեղակալ պարոն Ա.Համբարձումյանը:
Պարոն Նախագահ, առանց Ձեր հրահանգի «սայլը տեղից չի շարժվի», և ես կշարունակեմ մնալ այս դժոխքում՝ խելագարության հասցնող անհույս վիճակում. խելագարության նախադեպն ունեք: Ձեր լռությունը կվկայի այն մասին, որ ներքին օղակների անգործության պատճառը Բաղրամյան 26-ն է:
Ցմահ բանտարկյալ Ստեփան Գրիգորյան
Նմանատիպ նյութեր
5070 դիտում
16:49 31-03-2015
Սպանված գյուղապետի կնոջ միակ հույսը Հանրապետության նախագահն է
17335 դիտում
17:21 25-08-2015
Բնիկ երևանցու միակ հույսը Հանրապետության նախագահն է, քանի որ նա կարծում է, որ դատավորը իրեն վեր է դասում օրենքից
Այս բաժնից
2245 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
991 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
838 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են