211652_close_icon
views-count13456 դիտում article-date 10:33 15-06-2015

Մեղրիում խոշոր ու ողբերգական հրդեհից տուժած բնակիչները մինչև հիմա վերապրում են սարսափի այդ պահերը. նրանց միակ հույսը Հանրապետության նախագահն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեղրի քաղաքում հունիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիների 16 ընտանիքի անդամների միակ հույսը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է: Երեկ` հունիսի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տուժած քաղաքացիները ասում էին. «Ճիշտ է` Սյուիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հանձնարարությամբ մեր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը լուծեց բաց երկնքի տակ չմնալու մեր խնդիրը. մեզ` որպես կացարան, տրամադրեցին հյուրանոց, սակայն, թե երբ կլուծվի մեր բնակարանների խնդիրը` դեռևս պարզ չէ: Հույսով սպասում ենք , որ մարզպետը, քաղաքապետը կմիջնորդեն կառավարությանը, որպեսզի լուծվի մեր հարցը, որ ունենանք մեր չորս պատը` գլխներիս ծածկ ունենանք»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին նաև, որ եթե տեղի հրշեջները` խմբի պետ Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վարչական պրակտիկայի գծով տեսուչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, Մեղրիի ողջ երիտասարդությունը քաղաքապետարանի ու Մեղրիի ոստիկանների հետ մեծ բռունցք դարձած համագործակցված չաշխատեին ու չպայքարեին կրակի տարածման դեմ` ապա ավելի մեծ վնասներ էինք ունենալու: «Առաջին հերթին հալալ է ջահելներին, ովքեր բնակիչների մի մասի գույքը` իրենց կյանքը վտանգելով` դուրս բերեցին դժողք հիշեցնող կրակի ճիրաններից: Նորից մեր հույսը Հանրապետության նախագահն է ու դիմում ենք նաև նախագահին, որպեսզի մեղրեցին չունենա գազի խնդիր: Ինչ անուն տաս այն փաստին, որ Մեղրիով է անցնում է Հայաստանը սնուցող գազատար խողովակը, սակայն մեղրեցին իր տունը ջերմացնում և հոգսերը թեթևացնում է գազաբալոններով ու չի բացառվում, որ խոշոր հրդեհի պատճառը եղել է գազաբալոնների անվտանգւության կանոնների չպահպանման հետևանքով առաջացած խոշոր պայթյունները; 10-ից ավելի բալոն է պայթել: Մի քանիսը անգամ հրդեհի վայրից շպրտվել են մի քանի մետր: Ցավում ենք, որ չկարողացանք փրկել 88-ամյա Վարդիթեր Կարապետյանի կյանքը, ով երկար տարիներ բժշկուհի էր աշխատել և Մեղրիում բազմաթիվ մարդկանց կյանքեր էր փրկել: Ուզում ենք նաև պատկան մարմիններին տեղեկացնել, որ ինչքան էլ մեր հրշեջները կյանքի գնով պայքարեցին կրակի տարածման դեմ` միևնույն է լավ կլինի, որ հրշեջ խմբին տրամադրեն խելքը գլխին հրշեջ ավտոմեքենա և անհրաժեշտ տեխնիկա»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/13/56297/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 13-ին, խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջների և Մեղրիի ոստիկանների ժամանումը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի վարչական պրակտիկայի գծով տեսուչ Արամ Ոսկանյանը և ՃՈ աշխատակիցները կարողացել էին մի քանի բնակիչների տարհանել, փակել ճանապարհը և բնակիչների հետ պայքարել հրդեհի տարածման դեմ, որից հետո արդեն նշված վայր էին ժամանել Մեղրիից՝ 2, Ագարակից, Քաջարանից և Կապանից՝ 1-ական հաշվարկներ՝ հրշեջ-փրկարարներով, ինչպես նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր