211652_close_icon
views-count2832 դիտում article-date 19:49 12-06-2014

Վատառողջ դատապարտյալի կնոջ վերջին հույսը ՀՀ նախագահն է

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, հերթական անգամ բաց նամակ-խնդրանքով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է. «Հարգարժան պարոն նախագահ, ևս մեկ անգամ դիմում և խնդրում եմ Ձեզ անմիջական միջամտություն ունենալ ամուսնուս` «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի դեմ ՔԿՀ աշխատակիցների կողմից իրականացվող անօրինականությունները կանխելու գործում: Ամուսինս Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, դատապարտվել է խուլիգանության համար՝ 4 տարի 8 ամիս ժամկետով: Պատիժը կրում է արդեն 4 տարի: Մեծարգո՛ պարոն նախագահ, պատժի կրման ընթացքում ամուսինս ստացել է մի շարք լուրջ հիվանդություններ, որոնք խոչընդտում են պատժի կրման շարունակությանը: Սույն թվականի փետրվարին բուժվել և վիրահատվել է քաղաքացիական տարբեր հիվանդանոցներում, հեռացրել են նրա լեղապարկը: Այս ամենի պատճառով ամուսինս դարձել է 3-րդ կարգի հաշմանդամ: Ներկա պահին նա բուժում է ստանում Արթիկ քաղաքի բժկական կենտրոնում. ախտորոշվել է սուր պանկրեատիտ խրոնիկ բորբոքում և այտուցվածք: Բժիշկները հայտնել են մեզ, որ Արտակի բուժումները դեռևս դրական արդյունք չեն տալիս: Հարգելի՛ նախագահ, մնում են հաշված ամիսներ ամբողջ պատժի կրման ավարտին: Բազմիցս նշել ենք, որ ամուսնուս միտումնավոր պատժից չեն ազատում: Վիրահատման դեպքում էլ պետք է ամիսներ շարունակ քաղաքացիական հիվանդանոցում անկողնային ռեժիմով լինի: Մեր ընտանիքի անունից դիմում և խնդրում եմ Ձեզ, որ անմիջական միջամտություն ունենաք ամուսնուս` Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման գործում, գոնե բժշկական ակտավորմամբ: Խնդրում ենք Ձեզ տալ: հնարավորություն` փրկելու 35-ամյա երիտասարդի կյանքը «Արթիկ» կալանավայրի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կին` Կարինե Հակոբյան»:

Նմանատիպ նյութեր