211652_close_icon
views-count890 դիտում article-date 13:34 06-06-2015

Աղավնաձոր գյուղի տներից մեկից կատարված գողության հետքերով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Օնիկ Ա.-ն հայտնել է, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկից գողություն կատարած անձինք գտնվում են Հրազդան քաղաքի ոստիկանության հին շենքի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 27-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աղավնաձոր գյուղի տներից մեկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողություն են կատարել: Օնիկ Ա.-ն պարզել է, որ գողացված սրբապատկերը և բազմոցի ծածկոցները գողացել է 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ն, որն էլ գողոնը վաճառել է Միկրոշրջան թաղամասի 25 շենքի մոտ գտնվող ավտոդողերի և վերանորոգման կետի աշխատող, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին Գողոնն առգրավված է: Ռոմիկ Ղ.-ն ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր