Մոսկվան և Մինսկը կշարունակեն աշխատել երկու ժողովուրդների մտերմացման ուղղությամբ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ՌԴ-ն և Բելառուսը կշարունակեն աշխատել, որպեսզի երկու երկրների ժողովուրդները մտերմություն զգան տնտեսական և սոցիալական ոլորտներում:
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք հետագայում ևս ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդները զգան իրենց մտերմությունը, շարունակեն մտերմանալ նախևառաջ տնտեսության և սոցիալական ոլորտներում, ինչը ես չափազանց կարևոր եմ համարում»,- ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այսօր՝ դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ:
Պուտինը հավելել է՝ հուսով է, որ մարդիկ ինտեգրացումից նկատելի առավելություններ կստանան:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/12/07/1142407/]Հիշեցնենք[/url], որ այս առիթով Մինսկում այսօր զանգվածային ցույցեր են անցկացվել Ռուսաստանին ինտեգրման դեմ։