211652_close_icon
views-count367 դիտում article-date 22:22 10-11-2026

9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի, այդ թվում՝ 77 անչափահաս, գրում է Aliq.ge-ն։

Սա 2.4 անգամ ավելի է 2025 թվականի ցուցանիշից. անցյալ տարի երկրից արտաքսվել էր 1311 մարդ։ 2024 թվականին այս թիվը կազմել է 363։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ արտաքսվածների մոտ մեկ քառորդը Թուրքիայի քաղաքացիներ են (791), որին հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները (306), այնուհետև` Թուրքմենստանի (274), Ռուսաստանի (254) և Իրանի (180) քաղաքացիները։

 

Նմանատիպ նյութեր