slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բարեփոխումների շնորհիվ վերջին 10-13 տարիներին ջրային տնտեսության ոլորտում գրանցվել են նշանակալի արդյունքներ
211652_close_icon

Բարեփոխումների շնորհիվ վերջին 10-13 տարիներին ջրային տնտեսության ոլորտում գրանցվել են նշանակալի արդյունքներ

views-count1601 դիտում article-date 15:20 02-06-2015
Վերջին 10-13 տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումների և ֆինանսական ներդրումների շնորհիվ ջրային տնտեսության ոլորտում գրանցվել են նշանակալի արդյունքներ, որոնք կարևորվում են նաև միջազգային կառույցների կողմից: Ջրամատակարարման ենթակառուցվածքների կատարելագործումը, համակարգի կառավարման արդիականացումը տվել են իրենց դրական արդյունքները: Գործընթացը, սակայն, շարունակական զարգացման մեջ է: Ներկա փուլում Հայաստանի կառավարության համար հրատապ խնդիր է ջրային ոլորտի երկրորդ սերնդի բարեփոխումների ռազմավարության ընդունումը: Այդ խնդրին էր նվիրված հունիսի 2-ին կայացած ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի ռազմավարություն» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ռազմավարության նախագծի հիմնական դրույթները, ծավալել մասնագիտական քննարկում, հանրայնացնել այն: Ռազմավարության նախագիծը հիմնված է վերջերս իրականացված մի շարք ուսումնասիրությունների վրա՝ ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող և նրանց սպասարկման տարածքից դուրս գտնվող համայնքներում ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և ջրահեռացման համակարգերի վերաբերյալ ուսումնասիրություններ, հաշվետվություններ սակագնային քաղաքականության և չհաշվառվող ջրի վերաբերյալ և այլն: Այս ուսումնասիրությունների, ինչպես նաև ներկայացված նախագծի նպատակն էր ջրային ոլորտի ներկա վիճակի գնահատման արդյունքում աջակցել ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի բարեփոխման երկրորդ փուլի նախապատրաստման և իրականացման հարցում, որը թույլ կտա որդեգրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտի կառավարման լավագույն մոդելներ: Բարեփոխումների 2-րդ փուլի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն ընդունել է երկու ծրագրային որոշումներ, ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանի գլխավորությամբ: Նախագծի քննարկմանը մասնակցում էին ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության և շահագրգիռ նախարարությունների, միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրամատակարարում իրականացնող ընկերությունների, KfW բանկի, ԱԶԲ-ի, ՀԲ-ի, ԵՆԲ-ի, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության ջրի կառավարման նկարագիրն ու հիմնական մարտահրավերները, օրենսդրական, ինստիտուցիոնալ և կարգավորման շրջանակի գնահատումը, ջրային ոլորտում մասնավոր հատվածի մասնակցության մարտահրավերները, կատարված ֆինանսական և տնտեսական վերլուծությունները, պետական-մասնավոր համագործակցության առանձնահատկությունները, պայմանագրային ձևերի, ջրի սակագնի տարբերակները: Շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների և լրացումների հիման վրա ջրային տնտեսության պետական կոմիտեն կամփոփի փաստաթուղթը և վերջնական տարբերակը կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը:

Նմանատիպ նյութեր