Տոկիոյի երկաթուղային կայարանում ճամպրուկ է հայտնաբերվել, որի մեջ եղել է կնոջ մասնատված մարմին
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի երկաթուղային կայարանի իրերը պահելու խցիկում ոստիկանները ճամպրուկ են հայտնաբերել, որի մեջ եղել է մոտ 70-ամյա կնոջ մասնատված մարմին։
Իրավապահների խոսքով, ճամպրուկը բացվել է այն հանձնելուց մեկ ամիս անց, երբ դրա հետևից ոչ ոք չի եկել:
Սպանվածի ինքնությունը պարզվում է: