Հոլանդիայի Լեյդեն քաղաքի երկաթուղային կայարանում ահաբեկչության սպառնալիք է եղել
                        Հոլանդիայի Լեյդեն քաղաքի երկաթուղային կայարանը փակվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Ոստիկանության տեղական բաժանմունքից հայտնել են, որ  խոսքը կայարանում հայտնաբերված տարօրինակ տոպրակի մասին է:
Ներկայումս ոստիկանության և հատուկ ծառայության աշխատակիցները փորձում են պարզել, թե ինչ կա տոպրակի մեջ: 
Սակայն իրավապահ մարմինները դժվարանում են հաղորդել, թե ինչքան կտևի այդ ամբողջ գործընթացը:  
Ըստ NOS հեռուստաընկերության հաղորդած տեղեկությունների աղբի համար նախատեսված տոպրակը դրված է եղել կայարանի հարթակում գտնվող սյան մոտ: 
Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը փնտրում է տոպրակն այդտեղ թողած կասկածյալին:  Ենթադրվում է, որ նա 20-30 տարեկան, 175-185սմ հասակով տղամարդ  է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

