Առեղծվածային մահվան դեպք` Գեղարքունիքի մարզում. Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչ Գևորգյանի, և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին՝ կոնքոսկրից մինչև ոտքեր։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կան տվյալներ, որ հնարավոր է հայտնաբերված մարմնի մի մասը պատկանում է 2022 թվականին նշված հատվածում կորած տղամարդուն։ Այդ ժամանակ այդ վայրում ջրահեղձ էին եղել 2 քաղաքացի․ մեկին հայտնաբերել էին, մյուսին՝ որոնում էին։
Արդյոք այս հայտնաբերվածը կապ ունի 2022 թ․ դեպքի հետ՝ նույնպես պարզվում է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրասուզակներն ու մեծ թվով գյուղացիներ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ափամերձ հատվածում՝ ճահճուտի մեջ, հայտնաբերել էին տղամարդու դի։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ 17 օր Սևանա լճում որպես անհայտ կորած որոնվողը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Ավետիք Սևոյանն էր։
Այդ պահին ջրասուզակներն ու փրկարարները գյուղացիների հետ փորձում էին այդ հատվածից դին դուրս բերել, ինչպես նաև շարունակվում էին մյուս անհետ կորածի՝ Վարդենիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամը 05։50-ից Սևանա լճում շարունակվել էին որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ջրահեղձ եղած 2 բնակչի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին որոնողական աշխատանքները ԱԻ նախարարի կարգադրությամբ տեղում ղեկավարել էին ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Կարապետ Մանուկյանը։
Որոնողական աշխատանքներին առաջին օրվանից մասնակցել էին մեծ թվով քաղաքացիներ՝ Վարդենիկ, Զոլաքար, Նորատուս գյուղերից, ինչպես նաև Մարտունի քաղաքի բնակիչներ և ԱԻՆ ՓԾ ջրասուզակներ։
Մայիսի 14-ի դրությամբ աշխատանքներն արդյունք չէին տվել և շարունակվում էին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։