211652_close_icon
views-count5266 դիտում article-date 15:20 31-05-2015

Նախագահը ներկա է գտնվել Սևանի և Արտաշատի նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին. ֆոտոշարք

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» և Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ու բարերարությամբ և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: Սևանի «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռի բարերար ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով և դարձյալ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր