211652_close_icon
views-count2047 դիտում article-date 17:40 30-05-2015

ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կներկայացվի «Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումը

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ ս. թ. մայիսի 27-ին, 31-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 10-ին, ժամը 19:00–ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայացվում է «Զույգ Արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացումը (սցենարի և բեմադրության հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան, երաժշտությունը՝ 4-րդ դարից 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների): «Զույգ Արեգակներ» բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում: Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային պլաստիկան, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի երաժշտության ուղեկցությամբ: «Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի իրականացման համար «Բալետ2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից հրավիրել է ութ արտիստի: «Զույգ Արեգակների» առաջին չորս ներկայացումներին գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի և Շտուտգարդի բալետային թատրոնների առաջատար մենապարողները: Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Նմանատիպ նյութեր