Փարիզում արգելել են «սիրո կողպեքներ» ամրացնել արվեստների կամրջի բազրիքներին
Փարիզի քաղաքապետարանը սիրահարներին արգելել է արվեստների կամրջի բազրիքներին կողպեքներ ամրացնել: Ավանդույթի համաձայն, սիրահարները «Սիրո կողպեքներ» են ամրացնում, իսկ բանալին նետում են Սեն գետը:
Այժմ ամրացված է 50 տոննա կշռող շուրջ մեկ միլիոն կողպեք: Անցյալ տարի կողպեքների ծանրությունից բազրիքի մի մասը փլուզվել էր:
Նշենք, որ հունիսի 1-ից կողպեքները կհանվեն: