G-20-ի երկրները պայմանավորվել են ամրացնել սահմանները և ուժեղացնել ավիահաղորդակցության անվտանգությունը
Անթալիայում ընթացող G-20-ի անդամ պետությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պետական սահմաններն ամրապնդելու և ավիահաղորդակցության անվտանգության մակարդակը բարձրացնելու շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Հայտարարությունը նշված է նախագծային փաստաթղթում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված մի քանի ահաբեկչություններից հետո:
G-20-ի անդամ պետությունների մասնակիցները խոստացել են շարունակել ահաբեկչության դեմ պայքարը:
Այդ ընթացքում հայտնի է դարձել նաև, որ ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու, ովքեր կասկածվում են փարիզյան ահաբեչություններին մասնակից լինելու մեջ: Ողջ երկրում ընթանում են հակաահաբեկչական ռեյդեր: