Փրկարարներն օգնեցին ամրացնել տանիքի ազբոշիֆերը
Օգոստոսի 27-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. օգոստոսի 26-ին քամուց վնասվել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 30 տան տանիքի ազբոշիֆերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ամրացրել են ազբոշիֆերը: