«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի ափին
Չորրորդ կարգի «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին, հայտնում է Associated Press-ը։
Դրա էպիկենտրոնը շարժվում է ափի երկայնքով, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք փոթորիկը ցամաք դուրս կգա, թե ոչ։ Քամու արագությունը հասնում է 240 կմ/ժ-ի, իսկ տեղատարափ անձրևները առափնյա բնակավայրերին սպառնում են ջրհեղեղներով և սողանքներով։
ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, կիրակի առավոտյան «Սայմոնի» կենտրոնը գտնվում էր մոտ 175 կմ հարավարևելք Կաբո Կորիենտես հրվանդանից և շարժվում էր հյուսիս-հյուսիսարևմուտք՝ մոտ 9 կմ/ժ արագությամբ։
Կենտրոնի մասնագետ Ֆիլիպ Պապենը կարծում է, որ մայրցամաքային Մեքսիկայի արևմտյան ծայրամասում գտնվող Կաբո Կորիենտես հրվանդանի շրջանը ամենահավանականն է, որ կկրի տարերքի ուղիղ հարվածը։ Հորդառատ տեղումները կարող են առաջացնել կյանքին սպառնացող ջրհեղեղներ և սողանքներ, հատկապես լեռնային շրջաններում։
Մեքսիկայի հարավարևմուտքի որոշ շրջաններում կանխատեսվում է 250-ից 500 մմ տեղումներ, իսկ Միչոական, Կոլիմա և Խալիսկո նահանգների առանձին հատվածներում դրանց քանակը կարող է հասնել 760 մմ-ի։