211652_close_icon
views-count328 դիտում article-date 22:41 11-10-2026

«Հայերը Լեհաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ» խորագրով ցուցահանդես է բացվել

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ հոկտեմբերի 8-ին Լեհաստանի Սեյմում տեղի է ունեցել «Հայերը Լեհաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ» վերտառությամբ ցուցահանդեսի բացումը, որին պատիվ է ունեցել մասնակցել:

«Արարողությանը հաջորդեց Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն ու մտքերի փոխանակությունը: Շնորհակալ եմ գործընկերոջս՝ Lucjan Pietrzczyk-ին մեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար ջանք չխնայելու համար»,- գրել է Ջուլհակյանը:

Նմանատիպ նյութեր