ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ. 2018թ. Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը կվերանայվի
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Լենարտ Յոհանսոնը մեկնաբանել է ՖԻՖԱ-ում ծագած [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/27/54431/]կոռուպցիոն[/url] սկանդալը:
«Տեղի ունեցածն ինձ չի զարմացնում: Բլատերը բոլորը ջանքերը կգործադրի, որպեսզի իր ճանապարհով վերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Տխուր է, որ խոշորագույն մարզական կազմակերպությունը նման մարդ է ղեկավարում: Շատ եմ ցավում:
Կարծում եմ, որ 2018թ. և 2022թ. Աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքները Ռուսաստանին և Կատարին տալու որոշումները կվերանայվեն:
Անգլիան 1966 թվականից ի վեր աշխարհի առաջնություններ չի անցկացրել, նա համարվում է ֆուտբոլի հայրենիքը: Նրանք ավելի մեծ ուշադրության են արժանի», ասել է Յոհանսոնը: