211652_close_icon
views-count9387 դիտում article-date 12:33 14-06-2018

Այսօր Ռուսաստանում մեկնարկում է 2018թ. աշխարհի առաջնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ռուսաստանում մեկնարկում է 2018թ. աշխարհի առաջնությունը, որը ուղիղ մեկ ամիս կլինի ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Նախ, «Լուժնիկի» ստադիոնում տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը, որին տրիբունաներից հետևելու են նաև17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո ժամը 19:00-ին առաջնությունը կմեկնարկի տանտերերի՝ Ռուսաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիայի միջեւ հանդիպումով: Մրցաշարը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Մասնակցելու է 32 հավաքական: ԱԱ-2018-ը կտևի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր