Ագուերոն կարող է բաց թողնել 2018թ. աշխարհի առաջնությունը
Արգենտինայի հավաքականի բժիշկ Օմերո Դ’Ագոստինոն հայտնել է հարձակվող Սերխիո Ագուերոյի վնասվածքի մասին, որը նա ստացել է «Մանչեսթեր Սիթիի» մարզման ժամանակ:
«Ապաքինման գործընթացը նվազագույնը 5 շաբաթ է ենթադրում: Եթե հին վնասվածք է, ապա ապաքինումը սովորականից դանդաղ է ընթանում: 3-4 շաբաթից պակաս չի լինում երբեք, իսկ ահա ավելի շատ՝ լինում է:
Պետք է հասկանալ, թե ինչ վնասվածք է ունեցել: Բժիշկները փորձեցին նրան բուժել կոնսերվատիվ մեթոդով՝ առանց վիրահատության, սակայն անհաջողության մատնվեցին: Արթրոսկոպիան սովորաբար կիրառում են, երբ հին վնասվածք է լինում:
Կարող եմ ենթադրել, որ նա աշխարհի առաջնության 100 տոկոսով պատրաստ չի լինի: Անատոմիան մնում է անատոմիա: Ժամանակը սուղ է: Նա կարող է փորձել, սակայն կարծում եմ, որ ԱԱ-2018-ի մեկնարկին ամբողջությամբ պատրաստ չի լինի», ասել է բժիշկը: