Ռուսաստանի ԱԳՆ. Արևմուտքը քայլեր կձեռնարկի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տապալելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Արևմուտքը արշավ է պատրաստում, որպեսզի տապալի 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում:
«Կարող եմ անմիջապես ասել, որ որոշ ժամանակ անց, շատ կարճ ժամանակ, մենք կդառնանք այս ուղղությամբ Արևմուտքի շատ ակտիվ գործողությունների վկաները: Նրանք շատ լուրջ քայլեր են ձեռնարկելու Ռուսաստանում կայանալիք առաջնության, նրա նախապատրաստական շրջանի հանդեպ:
Դրա նպատակը, բնականաբար, առաջնության տապալումն է: Օգտագործվելու են բոլոր հնարավոր տեղեկատվական միջոցները, հասարակական կարծիքի վրա ազդելու տարբեր եղանակներ են կիրառվելու, լինելու են տարատեսակ «անակնկալներ»», ասել է Զախարովան: